Ռազմական

Մեր որոշ հարևան երկրներ Իսրայելին հենարան են տվել․ եթե մեզ վրա քար նետեն, մենք կպատասխանենք․ ԻՀՊԿ կոնտրադմիրալ

Gohar Vardanyan 609 դիտում
Մեր որոշ հարևան երկրներ Իսրայելին հենարան են տվել․ եթե մեզ վրա քար նետեն, մենք կպատասխանենք․ ԻՀՊԿ կոնտրադմիրալ

Իրանի զինված ուժերը վճռական կերպով կարձագանքի ցանկացած հարձակման, երկուշաբթի հեռուստատեսային հաղորդման ժամանակ ասել է կոնտրադմիրալ Ալիռեզա Թանգսիրին։ Այս մասին գրում է Mehr-ը։

 

«Այսօր որոշ հարևան երկրներ մանկասպան Սիոնիստական ​​ռեժիմին (Խմբ․՝ Իսրայել) հենարան են տվել տարածաշրջանում: Սակայն նրանք պետք է իմանան, որ եթե մեզ վրա քար նետեն, մենք կպատասխանենք։ Եթե ​​մեր նավերը բախվեն խնդրի, իրանական քաջությունը դա անպատասխան չի թողնի»,- հայտարարել է ԻՀՊԿ ռազմածովային ուժերի հրամանատարը։

 

Նշվում է, որ Իրանի ռազմածովային ուժերը վերջին տարիներին մեծ հաջողություններ են գրանցել իրենց սարքավորումների արտադրության և միջազգային ջրերում և բաց ծովերում իրենց ներկայությունն ընդլայնելու գործում:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250