Ռազմական

Ինչ են քննարկել Շոյգուն և Պենտագոնի ղեկավարը․ մանրամասներ

Gohar Vardanyan 191 դիտում
Ինչ են քննարկել Շոյգուն և Պենտագոնի ղեկավարը․ մանրամասներ

Ինչպես արդեն հայտնել էինք, երեկ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը և ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ամերիկյան կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց են ունեցել։

 

Պենտագոնից մանրամասներ են հայտնել երկու երկրների ՊՆ ղեկավարների զրույցից։ Լլոյդ Օսթինը Շոյգուին փոխանցել է, որ Միացյալ Նահանգները կշարունակի թռիչքները միջազգային ջրերի վրայով: ԱՄՆ ռազմական գերատեսչության ղեկավարը ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ զրույցից հետո հայտարարել է, որ մեծ տերությունները պետք է թափանցիկության և հաղորդակցության օրինակ ծառայեն:
 

«Հենց նոր ավարտեցի հեռախոսազրույցը իմ ռուս գործընկերոջ՝ նախարար Շոյգուի հետ։ Ինչպես արդեն բազմիցս ասել եմ՝ կարևոր է, որ մեծ տերությունները թափանցիկության և հաղորդակցության օրինակ ծառայեն»,- РИА Новости-ի փոխանցմամբ, ասել է Օսթինը մամուլի ասուլիսի ժամանակ։
 

Նա ևս մեկ անգամ ընդգծել է, որ ԱՄՆ-ն թռչելու է այնտեղ, որտեղ թույլ է տալիս միջազգային իրավունքը, և ռուսական ռազմական ավիացիային կոչ է արել «անվտանգ և պրոֆեսիոնալ» գործել:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250