Ռազմական

ԵՄ-ն Ուկրաինային 1 միլիոն հրետանային արկ կփոխանցի

Gohar Vardanyan 1 րոպե 93 դիտում
ԵՄ-ն Ուկրաինային 1 միլիոն հրետանային արկ կփոխանցի

ԵՄ երկրները հավանություն են տվել ընթացիկ տարվա ընթացքում մեկ միլիոն հրետանային արկի փոխանցմանը Ուկրաինային, հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։ Նրա խոսքով, դրա համար ընդհանուր առմամբ կհատկացվի երկու միլիարդ եվրո։

 

«Եվրամիության երկրները պայմանավորվել են Կիևին տրամադրել մեկ միլիոն հրետանային արկ առաջիկա 12 ամիսների ընթացքում: Մենք ունենք երեք քայլից կազմված պլան՝ 1 միլիարդ եվրո՝ անհապաղ մատակարարումների համար, 1 միլիարդ եվրո՝ համատեղ գնումների համար, հանձնաժողովի ստեղծում՝ ռազմական արտադրական կարողությունները կտրուկ բարձրացնելու համար»,- գրել է դիվանագետը Twitter-ում։
 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆրանսիան տանկեր չի ուղարկել Կիև՝ քաղաքացիների դժգոհության պատճառով։ Քաղաքական գործիչ Ֆլորիան Ֆիլիպոյի խոսքով՝ ֆրանսիացիներն ակտիվորեն դեմ են Ուկրաինային զենք մատակարարելուն։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250