Ռազմական

Հակառակորդի կրակոցից զոհված Արշակ Սարգսյանը Սյունիքից էր․ նախորդ տարի էր զորակոչվել բանակ․ ԶԼՄ

Gohar Vardanyan 1,431 դիտում
Հակառակորդի կրակոցից զոհված Արշակ Սարգսյանը Սյունիքից էր․ նախորդ տարի էր զորակոչվել բանակ․ ԶԼՄ

Երասխի հատվածում տեղակայված մարտական դիրքում այսօր  հակառակորդի կրակոցից զոհված Արշակ Սարգսյանը Սյունիքի մարզի Ագարակ քաղաքից էր, նախորդ տարվա հուլիսին էր զորակոչվել բանակ:
 

News.am-ի հետ զրույցում Արշակի ընտանիքի բարեկամուհին պատմել է, որ նա իրենցից փոքր մեկ եղբայր ուներ, մայրը տնային տնտեսուհի է, հայրն աշխատում է գործարաններից մեկում:
 

Ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ մարտի 22-ին՝ ժամը 16:20-ի սահմաններում, Երասխի հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային մահացու վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Արշակ Սերյոժայի Սարգսյանը:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250