Ռազմական

ԻՀՊԿ ցամաքային զորքերի հրամանատարն այցելել է Հայաստանին և Ադրբեջանին սահմանակից շրջաններ

Gohar Vardanyan 218 դիտում
ԻՀՊԿ ցամաքային զորքերի հրամանատարն այցելել է Հայաստանին և Ադրբեջանին սահմանակից շրջաններ

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադային գեներալ Մոհամմադ Փաքփուրն այցելել է Իրանի՝ Ադրբեջանի և Հայաստանի հետ սահմանամերձ շրջաններ։

 

Խոսքը Արևելյան Ատրպատականի շրջանների մասին է, որոնք սահմանակցում են Հայաստանին, Արցախից օկուպացված շրջաններին, Նախիջևանին։
 

Փաքփուրը  հանդիպել է զինծառայողների հետ, գնահատել նրանց պատրաստվածության աստիճանը։ 

 

«Անվտանգության պաշտպանությունը ցուրտ, տաք, արձակուրդային ու ոչ արձակուրդային օրեր չի ճանաչում, պետք է բոլոր իրավիճակներում զգոն ու պատրաստ լինենք»,- հայտարարել է Փաքփուրը։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250