Ռազմական

Մայիսի 1-ից մինչև հուլիսի 7-ը պահեստազորայինների վարժական հավաքներ են անցկացվելու

Unknown 588 դիտում
Մայիսի 1-ից մինչև հուլիսի 7-ը պահեստազորայինների վարժական հավաքներ են անցկացվելու

Մայիսի 1-ից մինչև հուլիսի 7-ը պահեստազորայինների վարժական հավաքներ են անցկացվելու: Որոշման նախագիծն այսօր ընդունվեց ՀՀ կառավարության կողմից: Նշվում է, որ վարժական հավաքների անցկացման նպատակն է ունենալ առավել պատրաստված պահեստազորայիններ, վարժական հավաքներին ներգրավելու միջոցով բարձրացնել պահեստազորայինների մասնագիտական պատրաստվածության որակը:

 

 «Բացի այդ, վարժական հավաքների ապահովման, այդ թվում՝ ձևավորված առաջնագծում ինժեներական աշխատանքների կատարման նպատակով անհրաժեշտություն է առաջացել ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններից ներգրավել համապատասխան տեսակի և քանակի տրանսպորտային միջոցներ»,- ասված է նախագծում:

 

 

 Հիշեցնենք, որ ավելի վաղ կառավարության որոշմամբ ապրիլի 15-ից մինչև հունիսի 15-ը Հայաստանում  պահեստազորայինների վարժական հավաքներ անցկացնելու որոշում էր ընդունվել:

 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250