Ռազմական

Որոնք են Ուկրաինայի հակահարձակման 4 հիմնական բաղադրիչները․ Պոդոլյակ

Gohar Vardanyan 1 րոպե 332 դիտում
Որոնք են Ուկրաինայի հակահարձակման 4 հիմնական բաղադրիչները․ Պոդոլյակ

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը 24 Канал-ին տված հարցազրույցում նշել է ռուսական զորքերի կողմից գրաված տարածքների վրա ուկրաինական ուժերի ապագա հակահարձակման չորս հիմնական բաղադրիչները։
 

Ըստ այդմ՝ առաջին բաղադրիչը հակահարձակման համար զենքի և տեխնիկայի շարունակական կուտակումն է, երկրորդը՝ ուկրաինացի զինվորականների ինտենսիվ պատրաստում, և այդ գործողությանը մասնակցելու համակարգումը։ Երրորդը Գլխավոր շտաբի կողմից ապագա հակահարձակման պլանավորման շարունակությունն է՝ հաշվի առնելով բոլոր հնարավոր գործոնները, իսկ 4-րդը, ըստ Պոդոլյակի, տեղեկատվական բաղադրիչն է, որն ազդում է ռուսական բանակի հոգեբանական վիճակի վրա։
 

Նրա խոսքով՝ հակահարձակումը կսկսվի «երբ ամեն ինչ տեղավորվի մեկ գլուխկոտրուկի մեջ»։

 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250