Ռազմական

Շոշափելի դիրքային տեղաշարժեր այս պահին չկան. Անդրանիկ Քոչարյան

Unknown 101 դիտում
Շոշափելի դիրքային տեղաշարժեր այս պահին չկան. Անդրանիկ Քոչարյան

Երբ խոսվում էր Տեղ գյուղի հատվածում սահմանային վիճակի բարելավման մասին, խոսքը այն քննարկումների մասին է, որոնք պետք է բերեն դրան. Շոշափելի դիրքային տեղաշարժեր այս պահի դրությամբ չկան: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ադրբեջանցիները Տեղ գյուղի հատվածում հետ են քաշվել ՀՀ տարածքներից: Այս մասին տեղեկացնում է NEWS.am-ը: 

«Շփումները հույս են ներշնչել, որ զրույցները, կարծես, փոխըմբռնում կա ինչ-որ հարցերի: Մենք պետք է ելնենք նրանից, որ այն, ինչը մերն է՝ մերն է: Իրենք էլ պետք է հասկանան, որ այն, ինչ մերն է, իրենք պետք է  աշխատեն հեռու մնալ, որովհետեւ աշխարհն էլ է փոխվում, դիրքերն էլ են փոխվում: Մենք ժամանակին շատ ավելի վատ դիրքեր ենք ունեցել, դիրքերն էլ ենք բարելավել: Ես չեմ վախենում այս բաներից, որովհետեւ դիրքային տեղաշարժերը անխուսափելիորեն լինելու են մինչեւ այն պահը, երբ կհաստատվեն  սահմանագծի հետ կապված խնդիրները»,-ասել է նա:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250