Քաղաքականություն

Առաջին անգամը չէ, որ ադրբեջանցիները ՀՀ սահման են մտնում. ՔՊ պատգամավոր

Gohar Vardanyan 1 րոպե 288 դիտում
Առաջին անգամը չէ, որ ադրբեջանցիները ՀՀ սահման են մտնում. ՔՊ պատգամավոր

Առաջին անգամ չէ, որ ադրբեջանցիները ՀՀ սահման են մտնում, նախկինում ևս բազմաթիվ նման դեպքեր եղել են։ 24news.am-ի հետ հարցազրույցում ասել է ԱԺ ՔՊ խմբակցության անդամ Վաղարշակ Հակոբյանը․

 

«Ունենք իրավիճակ, երբ ադրբեջանցիներ են հայտնվել ՀՀ տարածքում։ Մեկը բռնված է, մյուսը, եթե կա այդպիսին, կբռնեն։ Չի կարելի ասել, որ սա բացառություն է, առաջին անգամ է լինում։ Որքան գիտեմ բազմաթիվ դեպքեր կան Արցախի կողմից գրանցված, երբ մարդիկ էին սահմանն անցնում, բռնվում էին, հետ էին տրվում։ Չեմ կարծում, որ այս դեպքը պետք է բացառիկ դիտարկենք։

 

Իրավապահները, ԱԱԾ-ն պետք է գնահատեն իրավիճակը։ Չեմ կարող ասել, թե ինչ տրամաչափի խոչընդոտներ կարող են առաջանալ և ինչ ռիսկեր կան։

Հարցի լուծումը պատկերացնում եմ միայն դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցի լուծման արդյունքում»։

 

Մանրամասները՝ կայքում։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250