Պատահարներ

Սուդանում հատուկ ջոկատայինները հարձակվել են Ֆրանսիայի դեսպանատան ավտոշարասյան վրա

Mariam Z. 117 դիտում
Սուդանում հատուկ ջոկատայինները հարձակվել են Ֆրանսիայի դեսպանատան ավտոշարասյան վրա

Սուդանի արագ արձագանքման ուժերը հարձակվել են Ֆրանսիայի դեսպանատան կողմից քաղաքացիների տարհանման համար կազմակերպված ավտոշարասյան վրա, այս հայտարարությունն արել է կիրակի օրը Սուդանի բանակը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

 

«Արագ արձագանքման ուժերը տարհանման ժամանակ հարձակվել են Ֆրանսիայի դեսպանատան ավտոշարասյան վրա»,- մեջբերում է Al Arabiya հեռուստաալիքը Սուդանի զինված ուժերի հայտարարությունը։

 

Բանակի տվյալներով՝ դիվանագիտական ​​ներկայացուցչության շենքի մոտ փոխհրաձգության արդյունքում մեկ ֆրանսիացի վիրավորվել է, հայտնում է Al Hadath հեռուստաալիքը։

 

Իսկ Արագ արձագանքման ուժերը Twitter-ի իրենց պաշտոնական էջում հրապարակված հայտարարության մեջ միջադեպի համար մեղադրել են Սուդանի բանակին։

 

Արագ արձագանքման ուժերը բանակին մեղադրել են նաև միջազգային և մարդասիրական իրավունքի և հրադադարի ռեժիմը խախտելու համար։

Սուդանի բանակը ուրբաթ երեկոյան հայտարարել է երկրում եռօրյա հումանիտար զինադադար պահպանելու պատրաստակամության մասին։ Հինգշաբթի օրը հակառակորդ արագ արձագանքման ուժերը հայտարարել էին իրենց համաձայնության մասին՝ պահպանել հրադադարը ծոմապահության մուսուլմանական տոնի՝ Իդ ալ-Ֆիտրի ժամանակ:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250