Պատահարներ

Մահվան ելքով վրաերթ Գյումրիում․ վարորդը եղել է ոչ սթափ

Julya 1 րոպե 525 դիտում
Մահվան ելքով վրաերթ Գյումրիում․ վարորդը եղել է ոչ սթափ

Շիրակի մարզում, այսօր՝ հունիսի 14-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել. ժամը 05։00-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 48-ամյա Վարազդատ Թ․-ն իր վարած «Chrysler» մակնիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Հաղթանակի պողոտայի թիվ 44/4 հասցեի դիմած վրաերթի է ենթարկել Գյումրու քաղաքապետարանի սան, մաքրման աշխատակցուհի, Շիրակի մարզի բնակիչ 81-ամյա Քնարիկ Մ․-ին Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

 

Նշվում է, որ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։

 

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է ոչ սթափ։

 

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Շիրակի մարզի գումարտակի պահպանվող հատուկ տարածք։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250