Սպորտ

Հայ ըմբիշները 4 մեդալ են նվաճել Եվրոպայի պատանեկան առաջնությունում

Mariam Z. 1 րոպե 126 դիտում
Հայ ըմբիշները 4 մեդալ են նվաճել Եվրոպայի պատանեկան առաջնությունում

Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանը ներկայացնող ազատոճային ըմբիշներն այսօր 4 մեդալ են նվաճել։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։

 

Ռազմիկ Եփրեմյանը (80 կգ), Սամվել Գևորգյանը (55 կգ) և Արման Հարությունյանն (48 կգ) արծաթե մեդալակիր են դարձել, իսկ Վլադիմիր Ազարյանը (65 կգ) բրոնզ է նվաճել։

 

Նշենք, որ առաջնությունն անցկացվում է Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում։

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի մարզիկ Պետրոս Աշկարյանը (65 կգ) դարձել է Եվրոպայի չեմպիոն, իսկ Յուրիկ Մխիթարյանը (45 կգ), Սամվել Տերտերյանը (60 կգ), Գոռ Խաչատրյանը (71 կգ) և Գրիշա Ոսկանյանը (92 կգ) դարձել են բրոնզե մեդալակիրներ:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Սպորտ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250