Պատահարներ

Ողբերգական դեպք Երևանում․ Opel Astra մեքենայի մեջ տղամարդու դի է հայտնաբերվել

Julya 1 րոպե 505 դիտում
Ողբերգական դեպք Երևանում․ Opel Astra մեքենայի մեջ տղամարդու դի է հայտնաբերվել

Ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

 

Երեկ՝ հունիսի 18-ին ժամը 19:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Խորենացի փողոցի 2-րդ փակուղու թիվ 10 շենքի մոտ կայանված ավտոմեքենայում դի կա:

 

Նշվում է, որ փրկարարական ջոկատի փրկարարները բացել են Opel Astra մակնիշի ավտոմեքենայի դուռը և այնտեղից դուրս բերել մահացածի մարմինը:

 

Ոստիկանները ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 59-ամյա Ռազմիկ Հ.-ն է: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250