Պատահարներ

Հրդեհ Հյուսիսային պողոտայի սննդի կետերից մեկում

Julya 330 դիտում
Հրդեհ Հյուսիսային պողոտայի սննդի կետերից մեկում

Հուլիսի 9-ին, ժամը 05։31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հյուսիսային պողոտայում գտնվող «Տաշիր պիցցա» սննդի կետից նկատվում է ծուխ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել սննդի կետի պահեստային հատվածում (15 քմ):

Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 06:16-ին, մարվել՝ 07:11-ին: Այրվել են կենցաղային և տնտեսական իրեր:

 

[3f5c35129ac4c06b7523b03ea9f700a2.jpg]

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250