Այլ

Եղանակը Հայաստանում. օդի ջերմաստիճանի բարձրացում է սպասվում

Lilit T. 1 րոպե 811 դիտում
Եղանակը Հայաստանում. օդի ջերմաստիճանի բարձրացում է սպասվում

Հայաստանի Հանրապետության տարածքում հուլիսի 15-ին, 16-ի գիշերը, 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։ Հաղորդագրության համաձայն` հուլիսի 16-ի ցերեկը, 17-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։ 


Քամին կլինի արևմտյան 2-4 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն այսօր աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։ 

Երևան քաղաքում հուլիսի 15-ին, 16-ի գիշերը, 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 
Հուլիսի 16-17-ին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին՝ քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։ 

 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250