Պատահարներ

Արտաշատում հիվանդանոց է տեղափոխվել 11 ամսական երեխայի դի. ինչ է հայտնի

Gohar Vardanyan 1 րոպե 1,669 դիտում
Արտաշատում հիվանդանոց է տեղափոխվել 11 ամսական երեխայի դի. ինչ է հայտնի

Օգոստոսի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Shamshyan.com–ի տեղեկություններով՝ ժամը 22:30-ի սահմաններում ոստիկանության Արտաշատի բաժին «Արտաշատ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել երեխայի դի։

 

Կայքի հաղորդմամբ՝ իրավապահները պարզել են, որ մահացածը 11 ամսական Ն․ Ա.-ն է, որը նույն օրը՝ ժամը 22:00-ի սահմաններում, հարազատների կողմից «Արտաշատ» բժշկական կենտրոն տեղափոխելու ճանապարհին մահացել է։

 

Նախաձեռնվել է քրեական վարույթ։

 

Նշվում է, որ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250