Պատահարներ

Մախաչկալայում զոհերից և վիրավորներից շատերը հետևում էին ավտոսերվիսի հրդեհին. մանրամասներ

Gohar Vardanyan 1 րոպե 2,194 դիտում
Մախաչկալայում զոհերից և վիրավորներից շատերը հետևում էին ավտոսերվիսի հրդեհին. մանրամասներ

Համացանցում շարունակվում են տեսակադրեր տարածվել Մախաչկալայի ողբերգական պայթյունից։

 

SHOT թելեգրամյան ալիքը գրում է, որ արտակարգ իրավիճակների ծառայության իր աղբյուրի փոխանցմամբ՝ զոհերի և վիրավորների մեծ թիվը պայմանավորված է նրանով, որ բենզալցակայանում երկու ցիստեռնի պայթյունի ժամանակ այրվող վառելիքը, ինչպես նաև պայթյունի ալիքը, ծածկել են մարդկանց, ովքեր գտնվում էին 50 մետր շառավղով տարածության վրա։ Վերջիններս, ըստ ալիքի, նայում էին ակրվող ավտոսերվիսին։

 

Ըստ ալիքի` վերջին տվյալներով՝ զոհվել է 10 մարդ, որոնց թվում կան երեխաներ։ Նույն ալիքի հաղորդմամբ` տուժել է մոտ 70 մարդ։ 

 

Պաշտոնական տվյալներով` կա 5 զոհ, 10 վիրավոր։ Ինչպես հայտնել է երկրի ՆԳՆ-ն` պայթել են ավտոսերվիսի 8 ցիստեռններից 2-ը։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250