Պատահարներ
Խոշոր հրդեհ Գեղարքունիքի մարզում․ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից
Unknown
1 րոպե
386 դիտում
Երեկ՝ օգոստոսի 16-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21։15-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Գավառ քաղաքի Հացառատ թաղամասից դեպի Գանձակ գյուղ տանող ավտոճանապարհին տան տանիք է այրվում։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարեկներն ու ոստիկանները սահմանազատել են տարածքը, որպեսզի հրշեջները, ապա նրանց միացած քաղաքացիները պայքարեն կրակի դեմ։ Ծուխն ու կրակը տեսանելի են մի քանի հարյուր մետր հեռավորությունից։
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։
Հրդեհը բռնկվել է ավտոտեխսպասարկման բազմաֆունկցիոնալ սրահի ավտոտնակ-պահեստներից մեկում։
Ոստիկանության Գավառի բաժնում պարզվում են ավտոտեխսպասարկման կենտրոնի սեփականատիրոջ ինքնությունը և ինչ հանգամանքներում է կրակն առաջացել։
Նմանատիպ հոդվածներ
ԶԻԼ-ի վարորդը հատել է հոծ գիծը, դուրս եկել հանդիպակաց գոտի. ՔԿ-ն մանրամասներ է ներկայացրել ողբերգական վթարից
Unknown
497
Պրիգոժինի մահը հաստատում են․ նոր մանրամասներ
Unknown
1 րոպե
3,325
Վթարված ինքնաթիռի 10 զոհերից մեկը հայ է. մանրամասներ
Unknown
1 րոպե
2,456
Պրիգոժինի մահը հաստատվում է․ Россия 24
Unknown
1 րոպե
861
Ավելին Պատահարներ բաժնից
Լուրերը մեկ տողով. Լարված աշխարհ. Թրամփի վերջնագիր, հրթիռային հարվածներ և բնական աղետներ
1 րոպե
177
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
1,490
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
531
Սարգսյանը՝ 1 ամյա փոքրիկի դեպքի մասին
1 րոպե
659