Պատահարներ

«Լունա-25»–ը բախվել է Լուսնին ու կործանվել

Mariam Z. 1 րոպե 2,509 դիտում
«Լունա-25»–ը բախվել է Լուսնին ու կործանվել

«Լունա-25» միջմոլորակային ավտոմատ կայանն այլևս գոյություն չունի Լուսնի մակերեսին բախվելու հետևանքով, կիրակի հայտնել է  «Ռոսկոսմոսը»։

Ինչպես հայտարարել են պետկորպորացիայում, «տիեզերանավի կորստի պատճառները պարզելու հարցերով կզբաղվի հատուկ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովը»։

 

«Լունա-25» կայանի հետ կապն ընդհատվել էր նախօրեին, նշում է «Ռոսկոսմոսը»։

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ ժամանակակից Ռուսաստանի պատմության մեջ գրեթե 50 տարի անց «Լունա-25» կայանը «Վոստոչնի» տիեզերակայանից մեկնարկ է վերցրել դեպի Երկրի բնական արբանյակ՝ Լուսին: 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250