Քաղաքականություն

Լեհաստանի վարչապետը վերջնագիր է ուղարկել ԵՀ՝ արգելելով ուկրաինական հացահատիկի ներկրումը

Mariam Z. 1 րոպե 148 դիտում
Լեհաստանի վարչապետը վերջնագիր է ուղարկել ԵՀ՝ արգելելով ուկրաինական հացահատիկի ներկրումը

Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկին հայտարարել է, որ վերջնագիր է ուղարկել Եվրահանձնաժողով՝ երկարաձգելու  ուկրաինական հացահատիկի ներմուծման արգելքը․

 

«Ես վերջնագիր ուղարկեցի Եվրահանձնաժողովին, միանշանակ պահանջեցի՝ կա՛մ դուք սեպտեմբերի 15-ին երկարաձգեք չորս տեսակի ուկրաինական հացահատիկի ներկրման արգելքը, կա՛մ մենք կերկարաձգենք արգելքը, քանի որ չենք կարող համաձայնել վնասել լեհական շուկան»,-ընդգծել է նա։

 

Քաղաքական գործչի խոսքով՝ Վարշավան ձգտում է ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք կհամապատասխանեն ինչպես Ուկրաինային, այնպես էլ Լեհաստանին, սակայն առաջնային է տեղի ֆերմերների անվտանգությունը։

 

Անցյալ շաբաթ Մորավիեցկին ասել էր, որ հանրապետությունն, անկախ Եվրահանձնաժողովի որոշումից, կերկարաձգի Ուկրաինայից հացահատիկի ներկրման արգելքը՝ պահպանելով տարանցման իրավունքը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250