Քաղաքականություն

Սահմանին կուտակումները վկայում են Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության շարունակության մասին. Խանդանյան

Julya 1 րոպե 73 դիտում
Սահմանին կուտակումները վկայում են Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության շարունակության մասին. Խանդանյան

Սահմանին կուտակումները վկայում են Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության շարունակության մասին: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:

 

Նա նշեց, թե Ադրբեջանը չի կատարում ստանձնած պարտավորություններն ու հերթական անգամ փորձում է հարցերը ուժի միջոցով լուծել:

 

«Հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից զորքերի և տեխնիկայի կուտակումները վկայում են Բաքվի ագրեսիվ քաղաքականության շարունակության մասին, ստանձնած պարտավորությունները չկատարելու և հարցերը ուժի միջոցով լուծելու հերթական փորձի մասին։ Այս խնդրին պետք է լուրջ վերաբերվել։ Գիտեք, որ բազմաթիվ միջազգային շփումներ են տեղի ունեցել, որպեսզի ավելացվի ճնշումը Ադրբեջանի վրա, որպեսզի այդ երկիրը չփորձի ուժի կիրառմամբ որևէ հարց լուծել»,- ասաց Խանդանյանը։

 

Ըստ նրա, Արցախում շարունակվող հումանիտար ճգնաժամն ու Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը բացասաբար են ազդում հայ-ադրբեջանական բանակցությունների վրա: 

 

«Բայց սա չի նշանակում, որ  Հայաստանը պետք է հետ կանգնի խաղաղ ճանապարհով  խնդիրները հանգուցալուծելու ու  խաղաղության համաձայնագիր կնքելու իր նպատակից: Հայաստանը պատրաստ է ցանկացած պահի վերադառնալ  բանակցությունների սեղան և շարունակել հարցերի քննարկումը»,- ասաց  Սարգիս Խանդանյանը:

 

Հարցին, թե առաջիկայում որևէ միջնորդի կողմից առաջարկություն կա՞ հայկական և ադրբեջանական կողմի միջև հանդիպման, Խանդանյանը պատասխանեց, որ այս պահին հստակ պայմանավորվածություններ չկան։ Նրա խոսքով՝ եթե լինի նման պայմանավորվածություն, Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն այդ մասին կտեղեկացնի։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250