Սպորտ Կարևոր

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մեկնել է Հյուսիսային Մակեդոնիա

Lilit T. 1 րոպե 281 դիտում
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մեկնել է Հյուսիսային Մակեդոնիա

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Լատվիայի ընտրանու հետ ընտրական խաղից հետո մեկնել է Հյուսիսային Մակեդոնիա, որտեղ հոկտեմբերի 17-ին ընկերական խաղ է ացկացնելու տեղի հավաքականի հետ: Հայաստանի հավաքականի կազմում Սկոպյե է մեկնել 21 ֆուտբոլիստ։ 
 

Հաշվի առնելով առաջիկա խաղի ընկերական բնույթը` Լուկաս Սելարայանը և Նորբերտո Բրիասկո Բալեկյանը, ըստ նախնական պայմանավորվածության, վերադարձել են իրենց ակումբներ: 
 

Հիշեցնենք` Ռիգայի «Սկոնտո» մարզադաշտում Եվրո-2024-ի ընտրական խաղում Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 12–ին 0։2 հաշվով պարտվեց Լատվիայի հավաքականին։ 
 

Եվրո-2024-ի խմբային ընտրական հերթական հանդիպումը Հայաստանի հավաքականն անցկացնելու է նոյեմբերի 11-ին։ 
Այդ օրը Երևանում մեր հավաքականը հյուրընկալելու է Ուելսի ընտրանուն։ 


 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Սպորտ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250