Պատահարներ

Ավտովթար Խորվաթիայի ՊՆ-ի մասնակցությամբ. կա զոհ

Lilit A. 1 րոպե 234 դիտում
Ավտովթար Խորվաթիայի ՊՆ-ի մասնակցությամբ. կա զոհ

Խորվաթիայի պաշտպանության նախարար Մարիո Բանոզիչն այսօր բավական ծանր վնասվածքներ է ստացել ավտովթարի ժամանակ, որի հետեւանքով զոհվել է մեկ մարդ, տեղեկացրել է АР-ն։

 

44-ամյա Բանոզիչը մեքենայի ղեկին է եղել, որը բախվել է միկրոավտոբուսին: Միկրոավտուբուսի վարորդը մահացել է տեղում:

 

[91a678e7d02ef1b1ca453359189f8cc2.jpg]

 

Խորվաթիայի կառավարության ներկայացուցիչ Մարկո Միլիչը հայտնել է, որ նախարարի կյանքին վտանգ չի սպառնում, չնայած նա լուրջ վնասվածքներ է ստացել։ Բժիշկներն ասել են, որ նա ունի գլխի եւ գլխուղեղի վնասվածքներ: Գիտակցության կորուստ չունի: 

 

Ներկայում հետաքննությունն է սկսվել՝ պարզելու համար, թե ինչ է տեղի ունեցել։

 

 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250