Տնտեսություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. 40 կմ-անոց խցանում` լեհ-ուկրաինական սահմանին բեռնափոխադրողների ցույցի պատճառով. կա զոհ

Gohar Vardanyan 99 դիտում

Ուկրաինայի հետ սահմանին լեհ բեռնափոխադրողների բողոքի ակցիաների պատճառով առաջացած խցանումը հասել է 40 կմ-ի։


Լեհ-ուկրաինական սահմանին խցանում առաջացրած  վարորդները դժգոհ են երկրի տարածքով ուկրաինական էժան հացահատիկի տարանցումից։


Ցուցարարները թույլատրում են միայն մարդասիրական օգնություն, ռազմական բեռներ, մեքենաներ և ավտոբուսներ երեք արգելափակված անցակետերով։  Այդ պատճառով սահմանին սպասման ժամկետները տատանվում են չորսից վեց օր:


Լեհաստանի դատախազության տվյալներով՝ հսկա խցանման մեջ հայտնված ուկրաինական բեռնատարի վարորդներից մեկն արդեն մահացել է։  Ընդհանուր առմամբ, սահմանի երկու կողմերում արգելափակվել է մոտ 20 հազար ավտոմեքենա։

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Տնտեսություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250