Տնտեսություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գազը, բենզինը, դիզվառելիքը թանկացել են․ պատգամավոր

Unknown 1 րոպե 144 դիտում

Թանկանում, կրկնապատկվում են բենզինի, հեղուկ գազի և դիզվառելիքի գները։ Այս մասին այսօր Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։


Նրա խոսքին արձագանքեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։ Նա նկատեց, որ վերահսկողություն կա շուկայի նկատմամբ։


«Որակական ու քանակական խնդիրներ այս պահին չունենք։ Գիտեք, որ մատակարարման հետ կապված բազմաթիվ շղթաներ կան, առաջանում են որոշ խնդիրներ, և դրանք են նման վիճակի պատճառ դառնում»,- նշեց նա։


Գառնիկ Դանիելյանն էլ արձագանքեց, որ իր հարցն անպատասխան մնաց, և որ կառավարությունը միշտ նույն խնդիրներից խոսելիս նույն բառերն է ասում։


«Դուք իրավիճակին չեք տիրապետում»,- ասաց նա։

 

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Տնտեսություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250