Հասարակություն
Երևանում ավտոբուսների ուղեվարձը կթանկանա՞. քաղաքապետարանից պարզաբանում են
Julya
Երևանի քաղաքապետարանը որոշել է առաջիկայում բարձրացնել ավտոբուսների ուղեվարձը՝ 100 դրամից դարձնել 150 դրամ: Այս մասին Ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Դավիթ Խաժակյանը։
«Դե, բնականաբար, պետք է ասեն, որ շատ բան թանկացել է, և երթուղին էլ պետք է թանկանա»,-ասաց Խաժակյանը՝ հավելելով, որ ինքը վերապահում ունի այս հարցում, և հնարավոր է պահպանել արժեքը՝ իրականացնելով լիարժեք բարեփոխում։
Տեղեկությունը ճշտելու նպատակով Auroranews-ը կապ հաստատեց Երևանի քաղաքապետարան, որտեղի մեզ հետ զրույցում ասացին, որ իրականությանը չի համապատասխանում:
«Այս պահին այդ առումով որևիցե քննարկում չկա: Եթե նման որոշում լինի առաջինը մենք կհայտարարենք»,-ասացին քաղաքապետարանից:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Ցրտահարության վտանգը այս տարի այլ սցենար ունի
ՏԵՍԱՆՅՈւԹ. Ադրբեջան մեկնած հայկական պատվիրակության կազմը
1.0
Հայտնի է՝ ինչպիսի եղանակ է սպասվում ամբողջ ապրիլ ամսին
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սպшնություն` Երևանում․ կնոջ մարմին են հայտնաբերել
5.0