Ռազմական
Զելենսկին ևս Զատկի հրադադար է հայտարարել
Mariam Z.
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին համաձայնել է Զատկի տոնի առթիվ հրադադար հայտարարելուն և ստորագրել համապատասխան հրամանագիր։
«Ուկրաինան բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է հայելային քայլերի։ Մենք այս տարի առաջարկել ենք հրադադար հայտարարել Զատկի տոների ընթացքում և համապատասխանաբար կգործենք»,- գրել է նա իր Telegram ալիքում։
Զելենսկին ընդգծել է, որ մարդիկ պետք է կարողանան նշել Զատիկը առանց սպառնալիքների և տեսնել իրական առաջընթաց դեպի խաղաղություն։
Հիշեցնենք` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Զատկի առթիվ հրադադար սահմանելու մասին։ Կրեմլի հաղորդմամբ՝ կրակի դադարեցման ռեժիմը կսկսվի ապրիլի 11-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 16:00-ին և կգործի մինչև ապրիլի 12-ի ավարտը։