Քաղաքականություն

Թրամփը խոսել է Բրիջիթ Մակրոնի արտաքին տվյալներից

Mariam Z.
Թրամփը խոսել է Բրիջիթ Մակրոնի արտաքին տվյալներից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակային հայտարարությամբ պաշտպանել է Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիթ Մակրոնին՝ անդրադառնալով նրա հասցեին հնչեցված մեղադրանքներին։


Խոսքը վերաբերում է ամերիկացի լրագրող Քենդիս Օուենսի պնդումներին, ըստ որոնց Մակրոնի կինը տղամարդ է։ Թրամփը Օուենսին անվանել է «խենթ» և նշել, որ Ֆրանսիայի առաջին տիկինը «խորապես հարգված» անձ է՝ ընդգծելով, որ այդ պնդումները չեն համապատասխանում իրականությանը։


Միաժամանակ նա նշել է, որ հույս ունի՝ ընթացող դատական գործընթացում Օուենսը կստանա ֆինանսական փոխհատուցում։ Հայտարարության ընթացքում Թրամփը նաև համեմատել է երկու կանանց արտաքին տվյալները՝ ընդգծելով, որ, իր կարծիքով, Բրիժիտ Մակրոնը ավելի գեղեցիկ է։


Նշված հայտարարությունները հնչել են այն ժամանակ, երբ Մակրոնի ընտանիքի շուրջ շարունակվում են հրապարակային քննարկումները՝ կապված այդ մեղադրանքների հետ։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250