Հասարակություն

Ցրտահարության վտանգը այս տարի այլ սցենար ունի

Edita
Ցրտահարության վտանգը այս տարի այլ սցենար ունի

Արարատյան դաշտում և Երևանում 20 աստիճան և ավելի բարձր ջերմաստիճան չի արձանագրվել, մինչդեռ անցած տարի նույն ժամանակահատվածում այն կազմել է 20-25 աստիճան։ Այս պայմաններում նախատեսվում է ուշ ծաղկում, որի դեպքում նվազում է ցրտահարման ռիսկը։  Այս մասին գարնանային վարարումների ու սպասվող եղանակային պայմանների մասին ասուլիսի ժամանակ ասել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալը: 


2026 թվականի հունվար-մարտ ամիսներին հանրապետության որոշ հատվածներում տեղումների քանակը հասել է նորմայի քառապատիկին։ Արագած լեռան հարավային լանջերին՝ Ամբերդ-Արագած հատվածում, գրանցվել է նորմայի 468 տոկոսի չափ տեղումներ։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալը։


Նրա խոսքով՝ վերջին օրերին Հայաստանը գտնվում է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում, ինչի հետևանքով շարունակվում են առատ տեղումները։ Առանձին հատվածներում երկու օրում արդեն գրանցվել է ապրիլի տեղումների 50-60 տոկոսի չափ։


Նա նշել է, որ հանրապետությունում ձյան ծածկը բավականին բարձր է։ Ձյուն է տեղում Լոռիում, Տավուշում, Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռնային գոտիներում, ինչպես նաև Գեղարքունիքի առանձին հատվածներում։ Ամենաբարձր ձյան ծածկը գրանցվել է «Արագած» բարձրլեռնային օդերևութաբանական կայանում՝ 311 սմ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250