Իրանն ուղերձ է հղել հարևան երկրներին
Իրանի պետական հեռուստատեսությունը տարածել է հայտարարություն, որը վերագրվում է երկրի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիին և ուղղված է հարավային հարևան պետություններին։ Ուղերձում նա կոչ է անում զգոն լինել «կեղծ խոստումների» և «սատանաների հայտարարությունների» նկատմամբ։
«Այս պահին ես Իրանի հարավային հարևաններին ասում եմ. դուք հրաշքի եք ականատես լինում։ Հետևաբար, ճիշտ նայեք, ճիշտ հասկացեք, ճիշտ կողմ բռնեք և կասկածամիտ եղեք սատանայի կեղծ խոստումների նկատմամբ», - ասվում է հայտարարության մեջ:
Ուղերձում նաև ընդգծվում է, որ Իրանը չի պատրաստվում անպատասխան թողնել «հանցավոր ներխուժումները» և մտադիր է պահանջել փոխհատուցում հասցված վնասների համար։
Պաշտոնական աղբյուրները չեն հստակեցրել, թե որ իրադարձությունների կամ պետությունների մասին է խոսքը։