Պատահարներ

Վթար՝ Կոտայքի մարզում. կա 5 վիրավոր, այդ թվում՝ 7-ամյա երեխա

Edita 1 րոպե 533 դիտում
Վթար՝ Կոտայքի մարզում. կա 5 վիրավոր, այդ թվում՝ 7-ամյա երեխա

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում. կան տուժածներ։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։


Ժամը 14:20-ի սահմաններում Եղվարդ-Ապարան ավտոճանապարհի Բուժական գյուղի վարչական տարածքում բախվել են «Hyundai» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները:


Վթարի հետևանքով 5 մարդ, որոնցից մեկը 7-ամյա տղա է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղվարդ քաղաքի հիվանդանոց: Կայքի տեղեկություններով՝ երեխան Եղվարդի շտապօգնության կողմից տեղափոխվել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:


Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը:


Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250