Քաղաքականություն

Թուրքիան չունի «վատնելու» ոչ մի կաթիլ ջուր. Էրդողան

Mariam Z. 227 դիտում
Թուրքիան չունի «վատնելու» ոչ մի կաթիլ ջուր. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել բնակչությանը հոգ տանել երկրի ջրային պաշարների մասին՝ պարենային անվտանգության հետ կապված խնդիրներից խուսափելու համար։ Նրա խոսքով՝ Թուրքիան չունի մի կաթիլ ջուր, որը կարող է «վատնվել»։ Այդ մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն։


Մինչ այդ Թուրքիայի գյուղատնտեսության նախարար Իբրահիմ Յումակլին կոչ էր արել բնակչությանը մոբիլիզացնել ջանքերը և «զգայուն մոտեցում» ցուցաբերել՝ կապված երկրում ջրի պակասի հետ։


«Մեր երկրի պարենային անվտանգությունը երաշխավորելու ճանապարհը ջրային ռեսուրսների անվտանգ և արդյունավետ օգտագործումն է: Հակառակ տարածված կարծիքի, մենք ջրառատ երկիր չենք»,-Անկարայում ասել է Թուրքիայի ղեկավարը:


Ըստ նրա՝ ջրի ամենաշատ կարիք ունեցող ոլորտներն են գյուղատնտեսությունն ու սննդի արդյունաբերությունը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250