Հասարակություն
Ավստրիայում, Գերմանիայում և Իսպանիայում Սուրբ Ծննդյան տոնակատարությունները վտանգի տակ են
Lilit A.
Ավստրիայում, Գերմանիայում և Իսպանիայում Սուրբ Ծննդյան տոնակատարությունները վտանգի տակ են:
Ոստիկանությունը տեղեկություն է ստացել, որ ահաբեկչություններ են նախապատրաստում եկեղեցիներում, գրում է Bild-ը։
Արմատական իսլամիստները՝ ամբողջ Եվրոպայում կոչ են արել տոնական օրերին հարձակումներ գործել քրիստոնեական միջոցառումների վրա, իսկ անվտանգության մարմիններն ուժեղացրել են վերահսկողությունը:
Վաղ առավոտից անվտանգության ուժերը ձերբակալություններ են կատարել Վիեննայում և Գերմանիայում։
Հարձակումները կարող են ուղղված լինել Քյոլնում, Վիեննայում և Մադրիդում Սուրբ Ծննդյան արարողություններին ներկա մարդկանց դեմ: Այժմ ոստիկանությունը փակել է մի քանի կենտրոնական եկեղեցիներ, այդ թվում՝ Քյոլնի տաճարը:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Կարապետյանի գործը հանձնվեց աղմկահարույց գործեր վարած դատավորին
Հայտնի է, թե որ փողոցները կվերանորոգվեն Երևանում
5.0