Պատահարներ

Կանչով դեպքի վայր մեկնող ՇՕ մեքենան մերկասառույցի պատճառով բախվել է այլ մեքենաներին

Adrine Nidelyan 1 րոպե 333 դիտում
Կանչով դեպքի վայր մեկնող ՇՕ մեքենան մերկասառույցի պատճառով բախվել է այլ մեքենաներին

Այսօր՝ հունվարի 24-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով շղթայական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 20:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Դեմիրճյան փողոցի սկզբնամասում բախվել են «Վանաձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենան, Nissan Altima, Mercedes և ՎԱԶ-2107 մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan-ի հաղորդմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն վթարը տեղի չէր ունենա, եթե Լոռու մարզպետարանն ու Վանաձորի քաղաքապետարանը հետևեին, որպեսզի ճանապարհը սպասարկող կազմակերպությունը մերկասառույցը մշակեր աղ ու ավազով։

Վթարի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզում են վարորդների ինքնությունը։

Աղբյուրի տեղեկություններով՝ «Վանաձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենան մեկնում էր կանչի։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250