Պատահարներ

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ուրալում հոկեյի մանկական թիմի ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան տուժածներ և 4 զոհ

Julya 1 րոպե 200 դիտում
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ուրալում հոկեյի մանկական թիմի ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան տուժածներ և 4 զոհ

ՌԴ Ուրալում հոկեյի մանկական թիմին Նովուրալսկ տեղափոխող ավտոբուս վթարի է ենթարկվել։ Վթարը տեղի է ունեցել Վերխ-Նեյվինսկի գյուղի մոտ։ Հաղորդվում է, որ ավտոբուսի անվադողը պայթել է երթևեկի ժամանակ, ինչի հետևանքով մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և  բախվել մեկ այլ մեքենայի։ 


ՌԴ դատախազությունից հայտնում են, որ վթարի հետևանքով 4 մարդ է մահացել։  


«Ստացված տեղեկությունների համաձայն՝ հոկեյի հավաքականի մարզիչը հիվանդանոցում մահացել է»,- հայտնել են վարչությունից։


Մյուս երեք մահացածները մեքենայի վարորդն ու ուղևորներն են։ Բացի այդ, վիրավորվել է երկու երեխա։


Ոստիկանության տվյալներով՝ ավտոբուսում եղել է 15-16 տարեկան 18 երեխա, ովքեր Նովուրալսկ էին վերադառնում Չելյաբինսկի մարզի մրցումներից։





Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250