Քաղաքականություն

ՌԴ Պահպանության դաշնային ծառայությունը հայտնել է, թե ինչ մեքենաներ է վարում Պուտինը

Mariam Z. 1 րոպե 385 դիտում
ՌԴ Պահպանության դաշնային ծառայությունը հայտնել է, թե ինչ մեքենաներ է վարում Պուտինը

Ռուսաստանի Դաշնության Պահպանության դաշնային ծառայության հատուկ նշանակության ավտոպարկում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին սպասարկելու համար արտասահմանյան արտադրության ավտոմեքենաներ չկան։


Ռիա Նովոստիին ասել է գերատեսչության մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Դենիս Սիմոնովը։


Նա նշել է, որ Պուտինն արդեն 6 տարի է, ինչ օգտագործում է ռուսական արտադրության ավտոմեքենա՝ AURUS լիմուզին։ Նախագահը ռուսական մեքենայով է երթևեկում Ռուսաստանում և արտերկրում։


AURUS մեքենաները տրամադրվում են նաև Ռուսաստանի Դաշնություն ժամանած օտարերկրյա հյուրերին։


Պուտինը նոր լիմուզինն առաջին անգամ նստել է 2018 թվականի մայիսի 7-ին։ Մինչ այդ նա երթևեկել է Մերսեդեսով։


«Ավտոպարկի մեծ մասը կազմված է հայրենական արտադրության մեքենաներից, կան արտասահմանյան մեքենաներ, սակայն պետության ղեկավարը չի օգտվում դրանցից»,- ասել է Սիմոնովը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250