Քաղաքականություն
Պայքարում են ՀՀ-ի՝ որպես ինքնիշխան պետության գոյության դեմ. Ալեքսանյան
Edita
ՀՀ-ի դեմ արշավ է տեղի ունենում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
Նրա խոսքով՝ երբ առաջարկվում է «Հայոց պատմություն» առարկան վերանվանել «Հայաստանի պատմության», դրա դեմ արշավ է տարվում։
«Եվ այդ արշավն ուղղորդվում է այն ուժերի կողմից, ովքեր պայքարում են ՀՀ-ի՝ որպես ինքնիշխան պետության գոյության դեմ»,- նշեց նա։
Անդրադառնալով նոր Սահմանադրությանը՝ Ալեքսանյանը նշեց. «Միանշանակ է, որ ՀՀ-ն պետք է ունենա Սահմանադրություն, որը ծառայում է ՀՀ-ին, այլ ոչ թե գրված է մի կայսրության թելադրմամբ՝ այդ կայսրության փլուզման պայմաններում, որպեսզի ականներ դրվեն ՀՀ-ի տակ այնպես, որ եթե մի օր այդ կայսրությունը որոշի վերամիավորվել, այդ ակնաններն աշխատեն»։
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ ԱԳ փոխնախարարը՝ Ադրբեջանից Սյունիքի մարզով դեպի Նախիջևան երկաթգիծի մասին
Edita
Քանի շփում է եղել Ադրբեջանում ձերբակալված հայերի և իրենց հարազատների միջև 2023-ին. ԿԽՄԿ
Edita
Առաջադրվելու եմ որպես վարչապետի թեկնածու․ Մարության
Edita
Բյուջեից 210 հազար դոլար աջակցություն ստացած «Էֆտեք լաբ»-ը դադարեցրել է գործունեությունը․ «Հետք»
Edita