Հասարակություն
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ֆրանսիացին 8 տարի լուցկիներից Էյֆելյան աշտարակ է կառուցել հանուն ռեկորդի, սակայն մերժվել է
Edita
Ֆրանսիացի տղամարդը 8 տարի Էյֆելյան աշտարակ է կառուցել լուցկիներից։Այս մասին գրում է LADBible-ը: Տեղեկությունը փոխանցում է gazeta.ru-ն։
Նա ցանկանում էր հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում, սակայն նրա հայտը մերժվեց։
Ռիշար Կլաուդը պատմել է, որ աշտարակի փայտե կրկնօրինակը կառուցելու համար իրենից պահանջվել է 8 տարի և 700 հազար լուցկի: Տղամարդը հույս ուներ, որ այդ կերպ կարող է հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում, սակայն հանձնաժողովը մերժել է նրա հայտը՝ տեղեկացնելով, որ նա սխալ տեսակի լուցկի է օգտագործել:
«Ինչպես նշված է ուղեցույցներում. օգտագործված լուցկիները պետք է լինեն կոմերցիոն հասանելի։ Նրանք եկել են այն եզրակացության, որ իմ լուցկիները վաճառքում չկան»,- մերժումը մեկնաբանել է Ռիշարը։

Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ՊՆ-ն՝ Ճամբարակի զորամասում հնարավոր պատերազմի մասին հայտարարելու լուրերի վերբերյալ
Edita
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գինոսյանին հրաժեշտ տվեցին «Յարխուշտա» պարի ներքո
Edita
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 16-ամյա Գառնիկ Բադալյանը անօդաչու սարք է նախագծել Սու-27 ինքնաթիռի նմանությամբ
Edita
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գերեզմանատներում շինաշխատանքների համար նոր կարգ է սահմանվել
Edita