Հասարակություն
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նկուղում ռազմամթերք է հայտնաբերվել․ 43-ամյա տղամարդը ձերբակալվել է
Julya
ՆԳՆ ոստիկանության Արարատի բաժանմունքի քրեական հետախույզները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Արարատ քաղաքի Խանջյան փողոցի շենքերից մեկի 43-ամյա բնակիչը նկուղում ապօրինի շինություն է կատարել: Նրանք փետրվարի 5-ի կեսօրին ստուգման նպատակով այցելել են նշված հասցե, որտեղ նկուղի տեսանելի մասում նկատել են զինամթերքով արկղեր:
Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Արարատի բաժանմունքի ծառայողներն ու քննիչները զննությամբ նկուղում հայտնաբերել են 37 տրոտիլ, էլեկտրոդետոնատորներ, տարբեր տեսակի 56 փամփուշտ, 20 պայթուցիչ և այլն:
43-ամյա տղամարդը ձերբակալվել և ներկայացվել է Վեդիի քննչական բաժին, ապա տեղափոխվել է ոստիկանության Արարատի բաժնի ձերբակալվածների պահման վայր:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վեդիի քննչական բաժին:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Էքսկլուզիվ կադրեր՝ ձկնորսների կողմից Սևանա լճում պարեկներին ծեծի ենթարկելու դեպքից
Julya
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այո՛, թանկանալու է, բայց ոչ այնքան ինչքան նշվում է․ փոխքաղաքապետ
Julya
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այսօրվանից «0-ներով» համարանիշները աճուրդի են հանվում․ Նիկոլ Փաշինյան
Julya
Ինչու էին մեկ շաբաթից ավելի պատկան մարմինները լռում «Ջուլիս» ռեստորանում թունավորման դեպքի մասին
Julya