Հասարակություն

Առկա տեմպերով մինչև 2050 թվականը ծովերում ավելի շատ պլաստիկ կլինի, քան ձուկ․ Լևոն Ազիզյան

Lilit A.
Առկա տեմպերով մինչև 2050 թվականը ծովերում ավելի շատ պլաստիկ կլինի, քան ձուկ․ Լևոն Ազիզյան

Ամեն տարի մարդկությունն արտադրում է 300 միլիոն տոննա պլաստիկ թափոն, այդ թվում՝ 11 միլիոն տոննա, որը վերջիվերջո հայտնվում է օվկիանոսում:

Նման տեմպերի պարագայում մինչև 2050 թվականը ծովերում ավելի շատ պլաստիկ կլինի, քան ձուկ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։

«Մենք բոլորս մեր դերն ունենք շրջակա միջավայրի պահպանության գործում՝ հրաժարվելով պլաստիկ արտադրանքից, օգտագործելով բազմակի օգտագործման ապակե ջրի շշեր, տանելով գնումների կտորե պայուսակներ:

Յուրաքանչյուրիս պարտականությունն է հոգ տանել մեր Երկիր մոլորակի մասին, սիրել ու գնահատել այն»,-գրել է նա:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250