Քաղաքականություն

Պուտինը կքվեարկի ՌԴ նախագահական ընտրություններում

Adrine Nidelyan 277 դիտում
Պուտինը կքվեարկի ՌԴ նախագահական ընտրություններում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաջորդ շաբաթ կքվեարկի երկրի նախագահական ընտրություններում, որոնք կանցկացվեն մարտի 15-17-ը։ Այս մասին հայտնում է Россия 1 հեռուստաալիքը։

Նշվում է, որ Պուտինը հաջորդ շաբաթ նույնպես մի քանի հանդիպումներ ու համաժողովներ կանցկացնի։ Հաղորդվում է, որ ՌԴ նախագահը հանդիպում կունենա «Ռուսաստանի առաջնորդներ» մրցույթի հաղթողների հետ։

Մինչ այս ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ ՌԴ նախագահի անվտանգության ծառայությունն անում է ամեն ինչ՝ Վլադիմիր Պուտինի անվտանգությունն ապահովելու համար։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250