Քաղաքականություն

Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում հայալեզուների նկատմամբ

Mariam Z.
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում  հայալեզուների նկատմամբ

Ուկրաինայի Գերագույն ռադայի ընդունած օրենքը, որը վերաբերում է ազգային փոքրամասնություններին, խտրական է նրանց համար, որոնք խոսում են Եվրոմիության երկրներում պաշտոնական լեզու չհանդիսացող լեզուներով, մասնավորապես, ռուսերեն, հայերեն և գնչուերեն: Ժնևում հրապարակված զեկույցում նման եզրակացության է հանգել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի վարչությունը։


ՄԱԿ-ում հիշեցրել են, որ 2023թ․ դեկտեմբերի 8-ին Գերագույն ռադան օրենք է ընդունել ազգային փոքրամասնությունների իրավունքներին վերաբերող օրենսդրական ակտերի ցանկում փոփոխություններ կատարելու մասին։ Փաստաթուղթը «բարելավել է փոքրամասնությունների լեզվական իրավունքները, որոնք օգտագործում են Եվրամիության լեզուները ինչպես միջնակարգ, այնպես էլ բարձրագույն կրթության, ինչպես նաև գովազդի և ընտրական արշավների մեջ» և մի շարք այլ ոլորտներում: Միևնույն ժամանակ, այն «պահպանում է խտրական տարբերակված վերաբերմունքը՝ մի կողմից ԵՄ պաշտոնական լեզուներով խոսող ազգային փոքրամասնությունների, մյուս կողմից՝ ազգային փոքրամասնությունների նկատմամբ, որոնց լեզուները չեն հանդիսանում ԵՄ պաշտոնական լեզուներ, օրինակ, ռուսերեն, հայերեն կամ գնչուական»։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250