Կրակոց` Էկոնոմիկայի նախարարությունում. կա վիրավոր
Այսօր՝ ապրիլի 6-ին, կրակոց է հնչել Էկոնոմիկայի նախարարությունում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 18։00-ի սահմաններում Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նշված վայրից Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխել մի քաղաքացու։
Տեղում պարզվել է, որ վիրավորը մոտ 21 տարեկան տղա է, ով ձախ սրունքի հատվածում ստացել է հրազենային վնասվածք՝ կրակոցի հետևանքով։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վիրավորը 21-ամյա Սուրեն Ռուսյանն է։
ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը պարզաբանում է տարածել, որում մասնավորապես ասված է.
«Ի պատասխան ԶԼՄ հարցումների՝ այսօր, ժամը 16.56-ին բժշկական կենտրոնից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը «ձախ սրունքի առաջային մակերեսի հրազենային վիրավորում» աշխորոշմամբ բուժօգնության է տեղափոխել մի անձի։
Նախնական տվյալներով՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մասնավոր պահնորդական ընկերության աշխատակիցը հերթափոխի ընդունման-հանձնման ժամանակ իրեն ամրակցված զենքից պատահական կրակոց է արձակել։
Տեղափոխվածի առողջական վիճակը գնահատվում է բավարար»։