Պատահարներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրանի խոշոր նավթաքիմիական համալիրներից մեկը հարձակման է ենթարկվել

Ani S.

Իրանի նավթաքիմիական ոլորտում մի շարք օբյեկտներ են վնասվել վերջին հարվածների հետևանքով։ Տեղեկությունների համաձայն՝ թիրախավորվել են «Զագրոս», «Մոբին» և «Դամավանդ» գործարանները, որոնք համարվում են երկրի կարևոր արդյունաբերական հանգույցներից։ 

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը հարված է հասցրել Իրանի խոշորագույն նավթաքիմիական համալիրներից մեկին, որը գտնվում է Ասալույե քաղաքում։ Նրա խոսքով՝ գործողությունը նպատակաուղղված էր տնտեսական նշանակության ենթակառուցվածքների դեմ։

Կացը ընդգծել է, որ հասցված վնասը կարող է ունենալ զգալի տնտեսական հետևանքներ՝ գնահատվելով տասնյակ միլիարդ դոլարների չափով։ Սակայն այս գնահատականները չեն հաստատվել անկախ աղբյուրների կողմից։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250