Այլ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խոշոր հրդեհ՝ զբոսաշրջային ճամբարում․ մարդիկ ստիպված են եղել լողազգեստներով փախչել․ ՌԴ

Edita 1 րոպե 1,261 դիտում

Կրասնոդարի երկրամասում զբոսաշրջային ճամբարում հրդեհ է բռնկվել։ Մարդիկ ստիպված են եղել կրակից գրեթե մերկ փախչել գազի բալոնների պայթյունի ձայնից։


Կրասնոդարի երկրամասի Ապշերոնսկի թաղամասում գտնվող զբոսաշրջային բազայի հանգստացողներին հրդեհն անակնկալի է բերել։ Նրանք ստիպված են եղել լողազգեստներով փախչել հրդեհից, որն արագ պատել է շենքը։ Ամեն ինչ այնքան արագ է տեղի ունեցել, որ մարդիկ չեն հասցրել վերցնել ոչ փաստաթղթերը, ոչ էլ արտաքին հագուստը: Կադրերում լսվում է, որ կրակի տարածման հետ մեկտեղ հնչում են գազաբալոնների պայթյուն հիշեցնող ձայներ։


Արտակարգ իրավիճակների ծառայության նախնական վարկածի համաձայն՝ արագ հրդեհի պատճառ է դարձել գազ-օդ խառնուրդը։ Այս պահին հայտնի է մեկ տուժած՝ մի տղամարդ կոտրվածքով հոսպիտալացվել է տեղի հիվանդանոց։ Աբշերոնի շրջանի վարչակազմը պարզաբանել է, որ զոհերի թիվը կարող է աճել։


Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250