Քաղաքականություն

Առաջարկում եմ Ազգային ժողովում կազմակերպել այրան հավաքի շրջիկ կետ. Ավանեսյան

Mariam Z. 130 դիտում
Առաջարկում եմ  Ազգային ժողովում կազմակերպել այրան հավաքի շրջիկ կետ. Ավանեսյան

Ոչ միայն Հայաստանում, այլև ընդհանրապես աշխարհում աճում է արյան դոնորության կարիքը: Այս մշակույթը, ցավոք սրտի, դեռ Հայաստանում տարածում չունի, և մենք պետք է սովորենք տարին մեկ անգամ գնալ, արյուն հանձնել, որովհետև որևէ դեղամիջոց չկա արյանը փոխարինող: Այս մասին այսօր՝ ապրիլի 11-ին, Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:


«Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում ընթանում են արյան բանկի նոր մասնաշենքի կառուցման աշխատանքները: Մենք մինչև տարվա վերջ կավարտենք և կունենանք ամբողջովին նոր համալրված արյան բանկ, որը ծառայելու է ամբողջ հանրապետության նաև ռազմավարական պաշարի և այլնի համար:


«Մարզային արյան կետերը ևս վերանորոգման և վերազինման գործընթացում են: Առաջիկայում կմեկնարկեն Գորիսի արյան կետի վերանորոգման աշխատանքները: Սարքավորումներն արդեն ունենք, և սպասում ենք՝ ավարտվի վերանորոգումը, և սարքավորումները կտեղադրենք: Առաջարկում եմ առաջիկա ամսվա ընթացքում Ազգային ժողովում կազմակերպել այրան հավաքի շրջիկ կետ և խորհրդարանին ևս դարձնել դոնորության մասնակից»,- ասել է նա:



Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250