Սպորտ

Հայտնի է դարձել Մեսիի աշխատավարձը «Ինտեր Մայամիում»

Adrine Nidelyan 1 րոպե 296 դիտում
Հայտնի է դարձել Մեսիի աշխատավարձը «Ինտեր Մայամիում»

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 36-ամյա հարձակվող Լիոնել Մեսին ամերիկյան «Ինտեր Մայամիում» ստանում է տարեկան 19,2 միլիոն եվրո, հաղորդում է O Tempo-ն։ Նա ՄԼՍ-ի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստն է։

Մեսին անցած ամռանն է ազատ գործակալի կարգավիճակում միացել «Ինտեր Մայամիին», որի կազմում մասնակցել է 20 հանդիպման, խփել է 17 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում։

Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2025թ․ հունիս։ Transfermarkt-ը Մեսիի տրանսֆերային արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Սպորտ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250