Սպորտ Կարևոր

Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են գրանցում. Եվրոպայի առաջնություն

Lilit T. 181 դիտում
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են գրանցում. Եվրոպայի առաջնություն

71 կգ քաշային Գուրգեն Մադոյանն ու 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը հաղթանակով են մեկնարկել Սերբիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում։ Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:


Մադոյանը առավելության է հասել հունգարացի Ռոմեո Բուզայի նկատմամբ, իսկ Մանասյանը ուժեղ է գտնվել սլովակ Դավիդ Միխալեկից։

Նախօրեին հաղթանակ էր տոնել նաև 60 կգ քաշային Արթուր Սահակյանը։


Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության մրցումային հերթական օրը` ապրիլի 21-ին, Հայաստանն ունի 5 մասնակից:

57 կգ քաշային Արթուր Բազեյանի առաջին մրցակիցը լեհ Յակուբ Կրզպիտն է:

67 կգ քաշում Արարատ Հարությունյանը կմրցի կրկին Լեհաստանից Մատեուշ Գրեյբերի հետ:

86 կգ քաշային Համլետ Հարությունյանի անդրանիկ մրցակիցը սլովակ Յոզեֆ Կոստուրն է:

63,5 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանն ուժերը կչափի հունգար Ռիչարդ Կովացկու հետ:

Իսկ 71 Գուրգեն Մադոյանի երկրորդ մրցակիցը Չեռնոգորիայից Ստեֆան Սավկովիչն է:


Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունից արդեն իսկ դուրս են մնացել Վախթանգ Հարությունյանը, Ռաֆայել Հովհաննիսյանը և Դավիթ Չալոյանը:









Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Սպորտ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250