Հասարակություն Կարևոր

Քիչ առաջ ակցիայի մասնակիցները փակեցին Կիրանցի կամուրջը

Julya 107 դիտում
Քիչ առաջ ակցիայի մասնակիցները փակեցին Կիրանցի կամուրջը

Քիչ առաջ ակցիայի մասնակիցները փակեցին Կիրանցի կամուրջը, որտեղ ըստ շրջանառվող լուրերի, այսօր պետք է իրականացվեին ականազերծման աշխատանքներ: Այս մասին տեղեկացնում է News.am-ը: 


Ավելի վաղ հաղորդվել էր, որ տավուշեցիները վրան են տեղադրել Կիրանցի կամրջի մոտ, որտեղ առավոտվանից սպասում են ականազերծման աշխատանքներ իրականացնողների ժամանելուն:


Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:


ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:


Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250