Հասարակություն
Կարևոր
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թբիլիսիում ցուցարարներն ուղղափառ Զատիկը նշել են մայրաքաղաքի կենտրոնում
Julya
106 դիտում
Հազարավոր ցուցարարներ, որոնք վերջին մեկ ամսվա ընթացքում մասնակցել են օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերին, երեկ երեկոյան հավաքվել են Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում՝ Զատիկը միասին նշելու համար:
Չնայած Զատկի նախօրեին տեղացած անձրևին, բողոքի ակցիայի մասնակիցները եկել են Կաշվետի եկեղեցի ՝ տոնը միասին դիմավորելու:
Ինչպես տեղեկանում ենք տեղի լրատվամիջոցներից պողոտան փակվել է։ Խորհրդարանի դիմացի Կաշվետիի տաճարի բակում տոնական պատարագ է մատուցվել։ Բակը լցված է եղել ձեռքներին Վրաստանի ու Եվրամիության դրոշներ ու մոմեր պահող մարդկանցով։
Ցուցարարները հատուկ պատրաստվել էին ակցիային՝ զատկական խմորեղեն էին թխել, ձու ներկել և մոմեր գնել, որոնք ավելի ուշ բաժանել են Ռուսթավելիում հավաքվածներին։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Կտրիճ Ներսիսյանի եղբայրը ԿԳԲ-ի գործակալ է եղել. ԱԱԾ տնօրեն
1 րոպե
17
Անասունների զանգվածային սպանդ Ռուսաստանում. ֆերմերները բողոքում են
1 րոպե
101
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
100
Սարգսյանը՝ 1 ամյա փոքրիկի դեպքի մասին
1 րոպե
194